Փոխարինման կանոններ
Ծաղիկներ
- Կախված սեզոնից և մատակարարումից, ծաղիկների առանձին տեսակաների առկայությունը որոշ դեպքերում կարող է շատ սահմանափակ լինել: Բացի այդ, ծաղիկները առանձին գույներով կարող են բացակայել և լինել անհասանելի առաքման օրը: Այսպիսով, նույնատիպ ծաղկեփնջերի առաքումը նշված օրը կարող է չափազանց դժվար լինել` օբյեկտիվ պատճառներով: Այս դեպքում մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ քննարկելու` փոխարինման հնարավոր տարբերակներ:
- Բայց, եթե առաքման պատճառը լինի ինչ որ նշանակալի իրադարձություն` նախատեսված հստակ ամսաթիվ (հարսանիք, տարեդարձ և այլն) ձեզ հետ կապված հնարավոր չի լինի մի շարք օբյեկտիվ պատճառներով` շատ ուշ գիշերը, տեխնիկական պատճառներ, ձեր հեռախոսը հասանելի չէ, չեք պատասխանում էլեկտրոնային հասցեին, որպեսզի Ձեր պատվերը կատարող ֆլորիստը ժամանակ չկորցնի կհավաքի նմանատիպ ծազկեփունջ` ձեր կողմից ընտրված տարբերակին հավասար կամ ավելի բարձր գնով:
- Ջանք չեն խնայի ընտրված ծաղկեփնջի ձևի, չափի և ընդհանուր գունային գամմայի պահպանման համար, բայց այստեղ էլ կան բացառություններ:
- Փոխարինման հնարավորությունը վերաբերվում է ծաղկեփնջերի փաթեթավորմանը, զամբյուղներին և որոշ դեկորատիվ տարրերին, որոնք վերը նշված պատճառներով չեն կարող լինել նույնը տարբեր շրջաններում: Ֆլորիստը ջանք չի խնայի, որպեսզի կոմպոզիցիայի արտաքին տեսքը առավել նման լինի կայքում դրված կոմպոզիցիային, օրգանական և ներկայանալի տեսք ունենա:
Մրգային Զամբյուղներ
- Մրգային զամբյուղների պարունակությունը կարող է փոխվել: Դա պայմանավորված է տարբեր շրջաններում այս կամ այն մրգերի սահմանափակ առկայությունից` մի շարք պատճառներով: Բացի այդ, միշտ չէ, որ առաջարկվող խանութներում ապրանքների որակը կարող է համապատասխանել պահանջների չափանիշներին: Ուստի պետք է հաշվի առնել, որ կայքում գտնվող լուսանկարները համարվում են օրինակներ պատվերի համար, այլ ոչ թե նմուշ, ուստի մրգերի տեսականին կարող է տարբեր լինել:
- Նրա պարունակությունը ընտրվում է որոշակի գնային սահմաններում: Կազմակերպության մասնագետները ջանք չեն խնայի պատվերը առավել ներկայանալի դարձնելու համար: Ֆլորիստը երաշխավորում է, որ մրգերի փոփոխումը չի փոխում որակը, քանի որ փոփոխումը կլինի համարժեք:
- Այնուամենայնիվ աշխատելով պատվերի վրա, ֆլորիստների անձնակազմը միշտ հիշում է, որ առաջնային պարտականությունն է ապահովել պատվիրատուին առաքված ապրանքի որակը և ամբողջականությունը:
Պատվերի փոփոխման և վերացման կարգը
- Եթե որևէ պատճառով հրաժարվում եք ձեր պատվերից կամ փոխում եք այն, խնդրում ենք տեղեկացնել մեզ որքան հնարավոր է շուտ: Մենք անհապաղ ընդունում ենք չեղարկման խնդրանքը կամ պատվերի փոփոխումը, պայմանով, որ հայտը ներկայացնել մինչ ապրանքի ուղարկելը կամ դրա ուղարկման նախապատրաստումը: Ցանկալի է փոփոխությունների մասին տեղեկացնել 48 ժամվա ընթացքում` նախատեսված առաքման ժամից առաջ:
- Պատվերը չի կարող չեղյալ համարվել, եթե ֆլորիստները արդեն հավաքել են ծաղկեփունջը և այն պատրաստ է առաքման: Այլ դեպքերում, պահվում է պատվերի գնի 15%-ը, մնացած գումարը վերադարձվում է հաճախորդին: Եթե առաքումը չի իրականանում պայմանավորված` հաճախորդի գոյություն չունեցող կամ թերի հասցեով, պատվերի արժեքը պահվում է և վերադարձ չի իրականացվում, քանի որ ծաղիկները համարվում են արագ փչացող ապրանքներ:
- Եթե նախատեսված ֆլորիստը չի կարող իրականացնել ձեր պատվերը պայմանավորված` առաքման սխալ հասցեով, մենք անմիջապես կտեղեկացնենք Ձեզ խնդրի մասին: Որոշ դեպքերում, դուք հնարավորություն կունենանք պատվերը հասցեափոխեք այլ ստացողին, ով ապրում է մեր սպասարկման տարածքում (պատվերի չեղարկման տոկոսը դուրս կգա պատվերի ընդհանուր արժեքից): Մենք սպասում ենք Ձեր պատասխանին երկու շաբաթվա ընթացքում, այն բանից հետո, երբ ձեր նշած հասցեում ծաղիկների առաքման անհնարինության մասին տեղեկացնում ենք: Եթե այս ժամանակահատվածում չստանանք ձեր պատասխանը, պատվերը կդադարեցնենք:
- Այն դեպքում, երբ դուք ընտրեք արտընկա պատվերի ձևը որոշակի քաղաքի, բայց նշեք միայն փաստացի հասցեն, որը գտնվում է քաղաքի տարածքից դուրս, այն պայմանով, որ առաքում այդ հասցեով մենք չենք կարող իրականացնել, քանի որ համարվում են պատվերներում նշված սխալ առաքման վայրը:
- Եթե մենք կարող ենք իրականացնել առաքումը և այդ բնակավայրի առաքման ծախսերը տարբերվում է ձեր նշած քաղաքի առաքման արժեքից, այն կկատարվի փոխադարձ հաշվարկները ճշտելուց հետո: Եթե առաքումը բնակավայրում, որտեղ փաստացի պետք կատարվեր առաքումը, ավելի թանկ է քան ձեր ընտրած քաղաքը, ձեզ կուղարկվի վճարման հղում և պատվերը կընդունվի անմիջապես վճարման ընդունումից հետո: Եթե դա ավելի քիչ է, առաքման ծախսերի տարբերության 10%-ը կվերադարձվի: